01/09/2011 11:13
Նիգերիայում 102 մարդ զոհվել է ջրհեղեղից
Նախորդ շաբաթվա վերջից Նիգերիայի հյուսիսարևմտյան հատվածում սկսված ջրհեղեղների զոհ է դարձել 102 մարդ: Այս մասին հաղորդագրություն է տարածել տեղի Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն:
Տեղեկատվության համաձայն, հիմնական վնասը կրել է Օյո նահանգը, որտեղ ջրի տակ են անցել տասնյակ շինություններ:
Կոմիտեի ղեկավար Ումար Մեյրիգի խոսքերով, իրադրությունն էլ ավելի է վատթարացել տարածաշրջանում շարունակվող սեզոնային անձրևների պատճառով: Երկրի պատճառված նյութական վնասը դեռևս հստակեցման փուլում է: