01/09/2011 12:15
Այսօր Փարիզում տեղի է ունենալու «Լիբիայի ընկերներ» կոնֆերանսը
Այսօր Փարիզում տեղի է ունենալու «Լիբիայի ընկերներ» կոնֆերանսը, որտեղ քննարկվելու են հյուսիսաֆրիկյան այդ պետության հետպատերազմյան վերականգնման հարցերը, բացի այդ բարձրացվելու է նաև Լիբիայի Ազգային անցումային խորհրդի քաղաքական աջակցության հարցը, ում լեգիտիմությունը այս պահի դրությամբ ճանաչել են աշխարհի գրեթե 70 պետություններ:
Սպասվում է, որ Փարիզում «Լիբիայի ընկերներ» կոնֆերանսին կմասնակցեն 60 օտարերկրյա պատվիրակություններ, այդ թվում սպասվում է նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-Մունի մասնակցությունը: