01/09/2011 10:37
Ռիկարդու Կարվալյու. «Ես հեռանում եմ Պորտուգալիայի հավաքականից»
Մադրիդի «Ռեալի» պաշտպան Ռիկարդու Կարվալյուն հայտարարել է ազգային հավաքականում կարիերան ավարտելու մասին: Ավելի վաղ Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարել էր, որ 33-ամյա ֆուտբոլիստը չի մասնակցի Կիպրոսի ազգային թիմի հետ կայանալիք ընտրական հանդիպմանը, որից հետո Կարվալյուն ինքնակամ հեռացավ հավաքականից:
«Ֆիզիկական ու հոգեբանական առումով հիանալի մարզավիճակում եմ, սակայն եթե պարզվել է, որ պետք չեմ, ապա միակ ճիշտ որոշումը հեռանալն է,- Կարվալյուի խոսքերը մեջբերել է «Reuters»-ը:- Հավաքականում անցկացրել եմ 75 հանդիպում և միշտ լիարժեք նվիրվել եմ` պաշտպանելով իմ երկրի պատիվը: Նախկինում երբեք այսպիսի անհարգալից վերաբերմունքի չեմ արժանացել»: