01/09/2011 10:12
Սերգեյ Մովսիսյանը ոչ-ոքի խաղաց Հուդիթ Պոլգարի հետ
Սերգեյ Մովսիսյանը Խանտի Մանսիյսկում անցկացվող աշխարհի շախմատի գավաթի խաղարկության երկրորդ փուլի առաջին պարտիայում միավորը կիսեց Հուդիթ Պոլգարի (Հունգարիա) հետ: Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը: Երկրորդ պարտիան կկայանա այսօր:
Հիշեցնենք, որ հայ գրոսմայստերն առաջին փուլում 2:0 հաշվով պարտության է մատնել աշխարհի չեմպիոնուհի Հոու Յիֆանին (Չինաստան):