02/09/2011 10:17
Բ.Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Մերձդնեստրյան Մոլդովային
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Մերձդնեստրյան Մոլդովական Հանրապետության նախագահ Իգոր Սմիրնովին:
Ուղերձում ասված է. «Արցախի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների ու անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ եւ Մերձդնեստրյան Մոլդովական Հանրապետության եղբայրական ժողովրդին` անկախ պետականության կազմավորման 21-րդ տարեդարձի առթիվ:
Այս տարիների ընթացքում Մերձդնեստրի ժողովուրդն ու իշխանությունները լուծել են պետականաշինության բարդ խնդիրներ, պաշտպանել են երկրի ազատությունն ու անկախությունը, դրել տնտեսության դինամիկ զարգացման հիմքերը և հաստատակամորեն կանգնել միջազգային ճանաչման ուղու վրա: Արցախում անկեղծորեն ուրախանում ենք ձեր բոլոր հաջողություններով:
Մեկ անգամ ևս շնորհավորում եմ Ձեզ եւ Մերձդնեստրյան Մոլդովական Հանրապետության ողջ ժողովրդին այս կարեւորագույն տոնի կապակցությամբ:
Խաղաղություն, բարգավաճում և բարեկեցություն ձեզ բոլորիդ»:
Այս մասին տեղեկացնում են ԼՂՀ նախագահի մամլո գրասենյակից: