02/09/2011 16:13
Հ. Հակոբյանը Բեյրութում կմասնակցի Ա. Շահնազարյանի ցուցահանդեսին
Սեպտեմբերի 3-9-ը, Հայաստանի Հանրապետության Անկախության 20-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակներում` Բեյրութի «Լյուսի Թութունջյան» ցուցասրահում տեղի կունենա ՀՀ սփյուռքի նախարարության և Համազգային հայ կրթական և մշակութային միության հետ համատեղ կազմակերպված` Հայաստանի երիտասարդ նկարչուհի Աննա Շահնազարյանի անհատական ցուցահանդեսը /կներկայացվի 28 աշխատանք/:
Ցուցահանդեսը կբացի ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ սփյուռքի նախարարության լրատվական ծառայությունից: