02/09/2011 14:44
Ճապոնիայի վարչապետ Նոդան ձևավորել է նոր կառավարություն
Յոսիhիկո Նոդան, ով այս տարվա օգոստոսի վերջին ընտրվել էր Ճապոնիայի Դեմոկրատական կուսակցության ղեկավար և Ճապոնիայի վարչապետ, ձևավորել է երկրի նոր կառավարությունը:
Սեպտեմբերի 2-ին Ճապոնիայի կայսրը պետք է հաստատի նախարարների խորհրդի կազմը:
Ճապոնիայի արտաքին գործերի նախարար է դարձել 47-ամյա Կոիտիրո Գէմբան, Յասուո Իտիկավան դարձել է պաշտպանության նախարար, իսկ Յոսիո Հատիրոն` էկոնոմիկայի և առևտրի նախարար:
Փորձագետները հատկապես ընդգծում են նախարարների երիտասարդ տարիքը, իսկ վարչապետ Նոդան ընդգծել է, որ նոր կառավարությունը պետք է ակտիվորեն զբաղվի Ճապոնիայի կենսական խնդիրների լուծմամբ, կապված մարտյան երկրաշարժի և ցունամիի հետևանքների հաղթահարման, ինչպես նաև «Ֆուկուսիմա-1» ատոմակայանի վթարի հետ կապված հետևանքների վերացման հետ: Այդ մասին հաղորդում է rbc.ru կայքը: