02/09/2011 10:25
Ահաբեկչություն Պակիստանում
Մոտ 12 մարդ է զոհվել Պակիստանի հյուսիս արևելքում ոստիկանական վարչության վրա մահապարտ ահաբեկչի հարձակման արդյունքում։
Հինգշաբթի, տեղական ժամանակով 20.30 մահապարտ ահաբեկիչը, պայթուցիկով լցված ավտոմեքենայով մխրճվել է ոստիկանական բաժանմունք։ Պայթյունի հետևանքով շենքի կեսից ավելին հիմքից քանդվել է, հարևանությամբ գտնվող 18 խանութներ ևս քարուքանդ են եղել։ Փլատակներում կարող են մարդիկ լինել։
Առայժմ ոչ մի խմբավորում չի ստանձնել ահաբեկչության պատասխանատվությունը։
Ահաբեկչության արյունքում վիրավորվել է 35 մարդ, նրանց թվում 10 ոստիկան։