02/09/2011 16:23
Շատրվանները կվերագործարկվեն ապրիլի 21-ին
Գեղարվեստական նորովի ձևավորման և արդիականացման աշխատանքներ իրականացնելու նպատակով, սեպտեմբերի 4-ից ժամանակավորապես կդադարեցվի Հանրապետության հրապարակի շատրվանների գործարկումը:
Նոր լուծումներով հագեցած շատրվանները կգործարկվեն ՀՀ անկախության 20-րդ տարեդարձի օրը` սեպտեմբերի 21-ին: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: