02/09/2011 10:45
Քադաֆին չի պատրաստվում հանձնվել
Լիբիայի նախկին զեկավար Մ.Քադաֆին իր չհանձնվելու մասին հայտարարել է սիրիական «Արայ» հեռուստաընկերության եթերում` լիբիական հեղափոխության 42-րդ տարեդարձի առթիվ ունեցած ելույթում: Այս մասին հայտնում է «euronews»-ը:
Նա իր կողմնակիցներին կոչ է արել «շարունակել դիմադրությունը»` հաշվի առնելով այն, որ ագրեսորների /նկատի ունենալով ՆԱՏՕ-ն/ և ապստամբների միջև տարաձայնություններ են նկատվում: Քադաֆին խոստացել է, որ նոր իշխանության դիմադրությունը կլինի երկար և ամբողջ Լիբիայի տարածքում:
Հիշեցնենք, որ Լիբիայի նախկին առաջնորդի գտնվելու վայրը հայտնի չէ դեռևս օգոստոսի 23-ից, երբ ապստամբները գրավեցին Տրիպոլին: