02/09/2011 15:40
Թուրքիայում կստեղծվի ՆԱՏՕ-ի հակահրթիռային պաշտպանության կայան
Թուքիան կմասնակցի ՆԱՏՕ-ի հակահրթիռային պաշտպանության համակարգի ստեղծմանը, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը` հղում անելով Թուրքիայի ներքին գործերի նախարարության տարածած հաղորդագրությանը:
Հաղորդագրության մեջ մասնավորապես նշվում է, որ Թուրքիայի տարածքում կտեղակայվի հակահրթիռային պաշտպանության ռադիոտեղորոշման կայան:
Նշենք, որ հակահրթիռային պաշտպանության համակարգի ստեղծման վերաբերյալ համաձայությունը ձեռք էր բերվել անցյալ տարի Լիսաբոնում կայացած ՆԱՏՕ-ի անդամ 28 երկրների ղեկավարների գագաթաժողովի ժամանակ: