02/09/2011 17:08
Տաջիկստանում ՌԴ-ի ռազմաբազայի ժամկետը երկարացվել է 49 տարով
ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը և Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը գերատեսչություններին հանձնարարականներ են տվել 2012 թ.-ին հասնել համաձայնության` Տաջիկստանի տարածքում ռուսական ռազմաբազայի տեղակայման ժամկետները 49 տարով երկարաձգելու մասին:
Երկկողմ բանակցություններից հետո, Դ. Մեդվեդևը հայտարարել է, որ իրենք համաձայնության են եկել, որ իրենց գերատեսչություններին հանձնարարականներ կտան, որպեսզի հաջորդ տարվա առաջին 4 ամիսների ընթացքում հասնեն նոր համաձայնագրի ստորագրմանը, որն ուղղված է լինելու առաջիկա 49 տարիներին: Այս մասին հաղորդում է gazeta.ru կայքը: