02/09/2011 12:09
Սարկոզի. «Լիբիայում ՆԱՏՕ-ի հարվածները կշարունակվեն»
Փարիզում ավարտվել է «Լիբիայի բարեկամներ» միջազգային համաժողովը, որը նվիրված էր հյուսիսաֆրիկյան Լիբիայի հետպատերազմյան վերականգնմանը:
Համաժողովի ավարտից հետո տեղի է ունեցել մամուլի ասուլիս, որտեղ ելույթ ունենալով, Ֆրանսիայի նախագահ Սարկոզին, մասնավորապես, ասել է.
«Հանձնարարական Քադաֆիին և նրա ընտանիքին. լիբիական գումարները պետք է վերադարձվեն Լիբիայի ժողովրդին: Այժմ բոլորս փորձում ենք բացել սառեցված հաշիվները, որպեսզի ֆինանսավորվի Լիբիայի զարգացմանն ուղղված գործընթացը: Մենք համաձայնել ենք, որ ՆԱՏՕ-ն շարունակի իր հարվածները, քանի որ Քադդաֆին և իրեն աջակիցները շարունակում են սպառնալիք լինել Լիբիայի համար»:
Հիշեցնենք, որ Փարիզում կայացած համաժողովին մասնակցել է 13 պետության ղեկավար, 49 երկիր ներկայացնող 18 կառավարության ղեկավար և 18 նախարար, ինչպես նաև` 8 խոշոր տարածաշրջանային և միջազգային կազմակերպությունների պատվիրակություններ, այդ թվում ՄԱԿ –ի, ՆԱՏՕ-ի և Եվրամիության: