02/09/2011 15:45
Թուրքիան արտաքսում է Իսրայելի դեսպանին
Թուրքական կառավարությունը սկսեց զբաղվել Իսրայելի դեսպանին արտաքսելու խնդրով ամերիկյան ԶԼՄ-ներով տարածված ՄԱԿ-ի զեկույցի հրապարկումից հետո` հիմք ընդունելով «Ազատության նավատորմի» վրա հարձակում գործելու փաստը:
Բացի այդ, Թուրքիան նվազագույնի է հասցնում Իսրայելի հետ ունեցած դիվանագիտական հարաբերությունները և սառեցնում է այդ երկրի հետ ռազմական համագործակցությունը:
BBC լրատվական ծառայության հաղորդմամբ` ավելի վաղ ԶԼՄ-ներով հաղորդագրություն էր տարածվել, որ զեկույցում ՄԱԿ-ը խոստովանում է, թե Իսրայելն իրավունք ուներ հարձակվել «Ազատության նավատորմի» վրա, սակայն ավելի մեծ ուժ է կիրառել:
Զեկույցի հրապարակման նախօրեին Թուրքիայի արտգործնախարարը հայտարարել էր, որ Անկարան Իսրայելից ներողություն է սպասում, սակայն, դատելով իսրայելական լրատվամիջոցների հրապարակումներից, երկրի իշխանությունները առայժմ ներողություն խնդրել չեն պատրաստվում:
2010թ.մայիսին Գազայի ափերին իսրայելացի զինվորները հարձակվել էին հումանիտար օգնություն տեղափոխող «Ազատության նավատորմի» վրա, արդյունքում 9 մարդ զոհվել էր: