05/09/2011 15:56
Ալիևը և Ֆիլիպ Լեֆորը քննարկել են ղարաբաղյան հիմնահարցը
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ընդունել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորի գլխավորած պատվիրակությանը:
Ֆ. Լեֆորը ընդգծել է, որ ԵՄ-ի արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության գերագույն հանձնակատար Քեթրին Էշտոնը մեծ հետաքրքրություն է ցուցաբերում տարածաշրջանի երկրների հետ համագործակցության նկատմամբ:
Հանդիպման ընթացքում կարծիքների փոխանակություն է տեղի ունեցել Ադրբեջանի և ԵՄ-ի համագործակցության հարցերի շուրջ, ինչպես նաև քննարկվել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցերը: Այդ մասին հաղորդում է «Ապա» գործակալությունը:
Նշենք, որ ԵՄ հատուկ ներկայացուցիչը շարունակելու է իր այցը Թբիլիսի և Երևան:
Ֆիլիպ Լեֆորը Հայաստան կժամանի սեպտեմբերի 7-ին:
Այցելության ընթացքում դեսպան Լեֆորը կհանդիպի Հայաստանի նախագահին, արտաքին գործերի նախարարին, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարին, ԱԺ նախագահին և ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահին: