05/09/2011 15:06
Եգիպտոսը սկսել է ոչնչացնել Գազայի հետ սահմանի թունելները
Եգիպտոսի զինված ուժերի հրամանատարությունը սկսել է խոշորամաշտաբ գործողություն` ուղղված Եգիպտոսի և Գազայի հատվածի միջև անցնող թունելների ոչնչացմանը:
Հաղորդվում է, որ առաջին փուլում զինվորականները օգտագործելու են հատուկ ինժեներական հետախուզության սարքավորումներ, որպեսզի ճշգրիտ որոշեն ստորգետնյա թունելների վայրերը:
Նշվում է, որ գործողության նպատակը` եգիպտական կողմի ցանկությունն է կարգ ու կանոն հաստատել Սինայի թերակղզու շրջանում` առանց համագործակցելու Իսրայելի հետ:
Հիշեցնենք, որ թունելներ թե’ եգիպտական, թե’ պաղեստինյան կողմից փորվում են անօրինական` սկսած 2007թ.-ից, սակայն չնայած նրան, որ թունելները օգտագործվել են զենքի մաքսանենգության և Գազայի հատված գրոհայինների փոխադրման համար, դրանք օգտագործվում են նաև, փաստորեն արտաքին կապերից կտրված, Գազայի համար սննդամթերք ու վառելիք փոխադրելու համար: