05/09/2011 17:16
Գերմանիայում բնակվում է 1000 պոտենցիալ ահաբեկիչ
Գերմանիայում բնակվում է 1000 պոտենցիալ ահաբեկիչ: Այդ մասին հայտարարել է Գերմանիայի ներքին գործերի նախարար Հանս-Պետեր Ֆրիդրիխը:
Նրա խոսքերով` այդ 1000-ից 128-ը մարդիկ են, ովքեր կարող են իրականացնել ծանր հանցագործություններ, ևս 20-ը պատրաստություն են անցել ահաբեկչական ճամբարներում:
Հ. Ֆրիդրիխը նշել է, որ իրենք գիտեն, թե ովքեր են այդ մարդիկ, և անընդհատ ինֆորմացիա են փոխանակում նրանց վերաբերյալ:
Նրա խոսքերով` հատուկ ծառայությունների համար այժմ գործելը ավելի հեշտ է, քան 10 տարի առաջ, երբ տեղի ունեցան սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունները:
Նա նշել է, որ իրենց հայտնի են ահաբեկչական ցանցերը, իրենք ունեն տեղեկություններ, թե ինչպես են դրանք գործում, իսկ գլխավոր խնդիրը նրանց ապակենտրոնացումն է: Այս մասին հաղորդում է rbc.ru կայքը: