05/09/2011 11:20
Իտալական Ֆիլետտինո քաղաքը հռչակել է իր անկախությունը
Իտալիայի կենտրոնում գտնվող փոքր Ֆիլետտինո քաղաքն իրեն անկախ է հռչակել և սկսել շրջանառության մեջ դնել իր սեփական արժույթը:
Հռոմից 100 կմ արևելք գտնվող Ֆիլետտինո քաղաքի իշխանություններն այս քայլին դիմել են ի նշան անհամաձայնության Սիլվիո Բեռլուսկոնիի կառավարության կողմից հայտարարված խիստ տնտեսման նախագծի դեմ::
Այստեղ ապրում է ընդամենը 550 մարդ, և վարչական ծախսերի կրճատման շրջանակում քաղաքը պետք է դառնա մոտակա Թրեվի քաղաքի մաս:
Այս փոփոխությունների հետևանքով Ֆիլետտինոյի քաղաքապետ Լուկե Սալլերին կորցնում է աշխատանքը, և այդ փաստը նրան դրդել է հայտարարել, որ քաղաքը առանձին տարածքային միավոր է:
Սալլերիի մտահղացմամբ, պետք է թողարկել «ֆիորիտո» անվամբ քաղաքային արժույթը, որի հակառակ կողմի վրա իր դեմքն է:
Փողն արդեն շրջանառության մեջ է տեղական խանութներում, իսկ զբոսաշրջիկները ֆիորիտոն գնում են որպես հուշանվեր: