05/09/2011 10:41
Մերկելի կուսակցությունը պարտվում է ընտրություններում
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի Քրիստոնեա -դեմոկրատական կուսակցությունը մարզային ընտրությունների ժամանակ բավական ձայներ է կորցրել։ Այդ մասին են վկայում ընտրատարածքներից դուրս եկող ընտրողնների շրջանում կատարված հարցումների արդյունքները։
Անգելա Մերկելի հայրենի Մեկլենբուրգ քաղաքում Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցությունն ընդամենը 24% ձայն է հավաքել, այն դեպքում, երբ 2006թ. ընտրություններում Մերկելի կուսակցությանը ձայն էր տվել ընտրողների 28,8%-ը։
Կիրակի իրականացված հարցումների արդյունքում՝ առաջատարը Սոցիալ դեմոկրատական կուսակցությունն է, որը 37% ձայն է ստացել։
Մերկելի կուսակցությանը տրված ձայների նվազումը բացատրվում ընտրողների մտահոգություններով՝ կապված եվրոյի տարածքում ճգնաժամի և Գերմանիայի դերի հետ, ըստ որի բավական գումար է հատկացվում այնպիսի երկրների օժանդակության համար, ինչպիսիք Հունաստանն ու Իսպանիան են։
Համազգային ընտրությունները Գերմանիայում տեղի կունենան 2013թ.։
Սակայն ներկայիս քվեարկությունը դիտարկվում է ընտրություններից առաջ որպես Քրիստոնեա-դեմոկրատական և Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունների դիրքերի նախնական ստուգում։