05/09/2011 18:51
Պակիստանում ձերբակալվել են «Ալ-Ղաիդա»-ի 3 բարձրաստիճան անդամներ
Պակիստանում ձերբակալվել են «Ալ-Ղաիդա» ահաբեկչական խմբավորման անդամներ: Այդ մասին նշվում է Պակիստանի բանակի պաշտոնական հայտարարության մեջ:
Հաղորդվում է, որ գրոհայինները ձերբակալվել են Աֆղանստանի սահմանի մոտ գտնվող Կվետա քաղաքում, իսկ ձերբակալման գործողությունն իրականացվել է ամերիկյան հետախուզական ծառայության տեխնիկական աջակցությամբ:
Նշվում է, որ ձերբակալվածներից մեկը Յունիս ալ-Մաուրիտանին է, ով իրականացրել է «Ալ-Ղաիդա»-ի առաջնորդ Ուսամա Բեն Լադենի հանձնարարությունները: Նրա գործառույթների մեջ է մտել Արևմուտքի երկրների տնտեսական շահերի խոչընդոտումը ողջ աշխարհում: Այս մասին հաղորդում է rbc.ru կայքը: