05/09/2011 11:23
Մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կնվազի
Այսօր գրեթե ամենուրեք սպասվում է անձրև և ամպրոպ:Գեղարքունիքում հնարավոր են առատ տեղումներ: Արարատյան դաշտում կդիտվի ամպամածության ավելացում, սակայն էական տեղումներ չեն սպասվում, Երեկոյան հնարավոր է քամու ուժգնացում 17-20 մետր/վրկ: Օդի ջերմաստիճանը փոքր ինչ կնվազի:
Այս մասին տեղեկացնում է www.meteo.tv.am կայքը`նշելով, որ Սևանա լճի ավազանում բավական ցուրտ է, հանգիստն այնտեղ նպատակահարմար է տեղափոխել ավելի բարենպաստ օր:
Մայրաքաղաքում կդիտվի փոփոխական ամպամածություն, առավելապես առանց տեղումների եղանակ, երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և քամու ուժգնացում մինչև 23 մետր/վրկ: Ցերեկն անհրաժեշտ է պատսպարվել արևից:Օդի ջերմաստիճանը կնվազի`գիշերը + 14+16, ցերեկային ժամերին +30+32, երեկոյան` +25+27: