05/09/2011 10:27
Եմենում 100 հազարավոր ցուցարարներ պահանջում են Սալեհի հրաժարականը
Երեկ Եմենի մայրաքաղաքում ու արվարձաններում հակակառավարական ցույցեր են տեղի ունեցել` պահանջելով նախագահ Ալի Սալեհի հրաժարականը: Ակցիային մասնակցել են հարյուր հազարավոր մարդիկ: Այս մասին տեղեկացնում է «Սինխուա» թերթը:
Ցուցարարները մայրաքաղաքում հավաքվել էին Սանի համալսարանի մոտ և ուղղվել դեպի նախագահի նստավայր. վերջինս իր պալատի վրա կրակոցներից հետո մի քանի ամիս է գտնվում է բուժման մեջ` Սաուդիան Արաբիայում:
Ըստ հայտարարության, ոստիկանությունը զենք է կիրառել նախազգուշացման նպատակով: Արդյունքում ավելի քան 4 հոգի վիրավորվել են: Բողոքի ակցիաներ են տեղի ունեցել նաև Տաիզ, Խոդեյդա, Խաջա, Իբբ և Ամրան արվարձաներում:
Եմենի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ կառավարական զինծառայողները ուժեղացրել են հսկողությունը հիմնական փողոցներում, որը տանում է Սան, որպեսզի թույլ չտան հակակառավարական զորքերի ներխուժումը մայրաքաղաք: Ընդդիմությունն արդեն մի քանի ամիս է` պահանջում է Սալեխի պաշտոնանկությունը: