05/09/2011 09:39
Պաղպաղակով լի բնապահպանական օր Կենդանաբանական այգում
Սեպտեմբերի 4-ին Երևանի կենդանաբանական այգում գույների ու համերի տոն էր: Այգին առաջարկել էր այցելուներին ամռան ամենաջերմ ու ամենաքաղցր հուշերը խտացնել մեկ օրվա մեջ և սեպտեմբերի առաջին կիրակին հայտարարել ՊԱՂՊԱՂԱԿԻ ՕՐ:
Կենդանի երաժշտություն, խաղեր մրցույթներ, քաղցր մրցանակներ ու շատ, շատ-շատ պաղպաղակ: Մջոցառումը բնապահպանական շեշտադրում ուներ. օրվա հերոսը էկոպաղպաղակն էր: Կազմակերպիչներն ու մասնակիցներն առաջնորդվում էին «պաղպաղակ առանց պոլիէթիլենի և առանց պլաստիկի» կարգախոսով:
Միջոցառման ողջ պաղպաղակը տրամարդել էր Աշտարակ Կաթը, որը ողջ օրվա ընթացքում վաճառվում էր խորհրդանշական գումարով` ընդամենը 50 դրամ:
Աջակցելով շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված միջոցառմանը` Աշտարակ Կաթ ընկերությունը այցելուների գնած պաղպաղակից ստացված ողջ հասույթը կուղղի այգու կենդանիների խնամքին:
Միջոցառումն իրականացնում էր Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC): Հայտնում են կենդանաբանական այգու մամլո ծառայությունից: