06/09/2011 12:59
Արսեն Գալստյանը` Ճանապարհային ոստիկանության նորանշանակ պետ
ՄՀՈՋ-ի՝ նախկին միլիցիայի հատուկ նշանակության ջոկատի հրամանատար Արսեն Գալստյանը ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հրամանով նշանակվել է Ճանապարհային ոստիկանության պետ։
Այս մասին «Aysor.am»-ին հայտնեցին ոստիկանության լրատվության վարչությունից:
Նշենք, որ Գալստյանը մինչ օրս զբաղեցնում էր ոստիկանական զորքերի հասարակական կարգի պահպանության գնդի հրամանատարի պաշտոնը, և ոստիկանապետի մեկ այլ հրամանագրով ազատվել է հիշյալ պաշտոնից։
Հիշեցնենք, որ ՀՀ Ոստիկանության «Ճանապարհային ոստիկանության» ծառայության նախկին պետ, ոստիկանության գնդապետ Մարգար Օհանյանը ձերբակալվել է օգոստոսի 30-ին հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործով՝ պաշտոնեական դիրքը չարաշահելու և գույքի առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու կասկածանքով: