06/09/2011 10:05
Սիդնեյում ոստիկանությունը մի քանի փողոց է փակել
Սիդնեյում ոստիկանությունը մի քանի փողոց է փակել այն բանից հետո‚ երբ մի տղամարդ մտնելով իրավաբանական ընկերության գրասենյակ‚ հայտարարել է‚ որ իր մոտ ռումբ կա:
Ավստրալական ԶԼՄ-ների հաղորդմամբ‚ տղամարդու հետ նաև 11 տարեկան մի աղջիկ է եղել` ենթադրաբար նրա դուստրը:
Տղամարդը եղել է առանց վերնաշապիկի է‚ իսկ գլխին` դատավորի կեղծամ:
Հաստատության մոտ հերթապահում են ոստիկաններ և բուժօգնության մեքենաներ:
Ոստիկանությունը մարդկանց արգելել է ավելի քան 100 մետր մոտենալ շենքին:
Ահաբեկիրը դեռ պահանջներ չի ներկայացրել: Հաղորդում է BBC-ին: