06/09/2011 11:06
«Հրապարակ».Ազատամարտիկ Արսեն Գալստյանը` Մարգար Օհանյանի փոխարե՞ն
«Հրապարակի» փոխանցմամբ` երեկ երեկոյան լուրեր են տարածվել, թե այսօր ոստիկանապետը հրամանագիր է ստորագրելու ՄՀՈՋ-ի (ՕՄՕՆ)` նախկին միլիցիայի հատուկ նշանակության ջոկատի հրամանատար Արսեն Գալստյանին Ճանապարհային ոստիկանության պետ նշանակելու մասին։
Թերթը նշում է, որ Ա. Գալստյանն ազատամարտիկ է. «Թերևս սա է պատճառը, որ Ալիկ Սարգսյանը նախընտրել է նրան։ Ըստ ոստիկանապետի, պատերազմի «թոհուբոհով» անցածը կկարողանա Մարգարից հետո կարգավորել ոլորտը»,-հավելում է թերթը: