06/09/2011 14:08
Ռոյ Քինը կարող է գլխավորել Իսլանդիայի հավաքականը
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» և Իռլանդիայի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ռոյ Քինը, ով հունվարին հեռացվել է «Իպսվիչի» գլխավոր մարզչի պաշտոնից, կարող է գլխավորել Իսլանդիայի հավաքականը: Ինչպես հաղորդում է «The Mirror»-ը, 40-ամյա իռլանդացին բանակցություններ է վարում այդ երկրի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ:
Սպասվում է, որ Քինը Ռեյկյավիկ կժամանի այսօր երեկոյան, որպեսզի հետևի Իսլանդիա-Կիպրոս հանդիպմանը: