06/09/2011 10:45
Իրանը կհամագործակցի ՄԱԳԱՏԷ-ի հետ`պատժամիջոցների վերցման դեպքում
Իրանի իսլամանական հանրապետությունը պատրաստ է հինգ տարվա ընթացքում Միջուկային էներգիայի միջազգային գործակալությանը «լիարժեք հասանելիություն» տրամադրել իր միջուկային օբյեկտների նկատմամբ, եթե վերացվեն միջազգային պատժամիջոցները: Այս մասին, «Ասոշիեյթիդ Պրես» գործակալության հաղորդմամբ, հայտարարել է Իրանի միջուկային էներգիայի կազմակերպության ղեկավար Ֆերեյդու Աբբասին:
Իրանցի պաշտոնյան չի մանրամասնել, թե ինչ նկատի ունի «լիարժեք հասանելիություն» ասելով կամ վերահսկողություն իրականացնելու գործակալության որ մեթոդներն ընդունլի կլինեն իր երկրի համար:
Աբբասին հավելել է նաև, թե իր երկրի ատոմային օբյեկտներն առավել հաճախ են սկսել դիվերսիաների ենթարկվել արտասահմանից: