06/09/2011 10:37
Կարմիր Խաչին թույլատրել են այցելել սիրիական բանտեր
Սիրիան առաջին անգամ Կարմիր Խաչին թույլատրեց այցելել բանտ, որպեսզի գնահատի այնտեղ գտնվող բանտարկյալների վիճակը։ Կարմիր Խաչի աշխատակիցները հնարավորություն կունենան գտնվելու Դամասկոսի մերձակայքում գտնվող բանտում։
Կարմիր Խաչի Նախագահ Ջ.Քելենբերգերը հայտարարել է, որ իքը, երկուշաբթի, այդ ուղղությամբ բանակցություններ է վարել երկրի նախագահ Բաշար Ասադի հետ։
Անցած շաբաթ Amnesty International-ն էլ հայտարարել է, որ վերջին հինգ ամիսների ընթացքում Սիրիայի բանտերում մոտ 88 բանտարկյալ է մահացել։
«Սիրիայի իշխանություններն առաջին անգամ Կարմիր Խաչին թույլատրեցին կալանավայրեր այցելել»,- ասել է Քելենբերգերը Դամասկոս կատարած իր երկօրյա այցելության վերջում:
«Առայժմ մենք կայցելենք Ներքին գործերի նախարարության կողմից բանտարկվածներին։ Հույս ունենք, որ առաջիկայում կկարողանանք հանդիպել նաև մյուս բանտարկյալներին»։
Քելենբերգերի խոսքով, Ասադի հետ բանակցությունների ընթացքում քննարկվել է անվտանգության աշխատակիցների կողմից տվյալ իրավիճակում ուժի կիրառման «օրենքները», ինչպես նաև՝ պարտավորությունները. հարգել ազատազրկված մարդկանց մարդկային արժանապատվությունը, ֆիզիկական և հոգեկան բարեկեցությունը։