07/09/2011 11:59
Գյուլը ժամանում է Ռուսաստան` մասնակցելու Յարոսլավլի համաժողովին
Ռուսաստանում բացվել է Յարոսլավլի միջազգային քաղաքական համաժողովը, որի թեմաներն են այս տարի միջազգային անտվանգության, տեղային հակամարտություննների առաջացման, ինչպես նաև սոցիալական անհավասարության դեմ պայքարի կատարելագործման հարցերը: Այս մասին գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը:
Տեղեկատվության համաձայն, համաժողովը տևելու է սեպտեմբերի 7-ից 8-ը, որի շրջանակներում ելույթ են ունենալու ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը, միջոցառմանը մասնակցելու համար հատուկ ժամանած Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը, ինչպես նաև ՌԴ քաղաքական կուսակցությունների առաջանորդներն ու աշխարհի մոտ 30 երկրներից ժամանած քաղաքագետներ ու փորձագետներ:
Նշենք, որ Յարոսլավլի միջազգային քաղաքական համաժողովը կազմակերպվում է ՌԴ նախագահի հովանու ներքո ու անցկացվում է երրորդ անգամ: