07/09/2011 11:10
Ռումբ է պայթել Հնդկաստանի գերագույն դատարանի շենքի մոտ.կան զոհեր
Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում պայթուցիկ սարքի գործարկման հետևանքով 9 մարդ է զոհվել, 45-ից ավելին վիրավորվել: Այս մասին տեղեկացնում է «Ասոշիեյթիդ Պրես» գործակալությունը:
Տեղեկատվության համաձայն, պայթյունն արձանագրվել է երկրի Գերագույն դատարանի շենքերից մեկի մոտ, որտեղ մոտ 100-200 մարդ սպասելիս է եղել դատարանի տարածք մուտք գործելու թույլտվություն ստանալու համար:
Նախնական վարկածի համաձայն, ռումբը տեղադրված է եղել համալիրի մոտ կայանված մեքենաներից մեկում:
Հաղորդվում է դատարանի աշխատակիցների տարհանման մասին: Միջադեպի այլ մանրամասները ճշտվում են: