07/09/2011 10:59
Պակիստանում մահապարտ-ահաբեկիչը պայթեցրել է իրեն. կան զոհեր
Պայթյունը տեղի է ունեցել այսօր Պակիստանի Քվեթա քաղաքում` տեղական իշխանությունների նստավայրի մոտ: Ըստ ոստիկանության տվյալների, զոհվել է առնվազն 10 մարդ:
Ոստիկանության մամլո քարտուղարը նշել է, որ հնարավոր է` պայթուցիկ սարքը գործողության մեջ է դրել մահապարտ-ահաբեկիչը:
Ըստ աղբյուրի, վերջին շրջանում Պակիստանում հաճախակիացել են պայթյունները և մահապարտների կողմից կատարված հարձակումները:
«Ալ-Քաիդայի» առաջնորդ Ուսամա բեն Լադենի սպանությունից հետո ահաբեկիչները խոստացել էին ԱՄՆ-ի գաղտնի ծառայությունների աշխատակիցներին վրեժ լուծել իրենց առաջնորդի համար: