07/09/2011 15:16
Սիրիան ԵՄ-ի պատժամիջոցների դեպքում նավթը կվաճառի ՌԴ-ին
Սիրիան վաճառելու է այն նավթը, որից հրաժարվել է ԵՄ-ն, ՌԴ-ին, Չինաստանին, այլ ոչ արաբական երկրներին: Այդ մասին հայտարարել է Սիրիայի ֆինանսների նախարար Մոհամադ ալ-Ջլեյլատին:
Նրա խոքերով, նրանք նավթը վաճառելու են ՌԴ-ին, Չինաստանին կամ ցանկացած այլ պետության, որը պատրաստ է գնել իրենց նավթը, իսկ հակառակ դեպքում իրենք կստեղծեն նավթի պաշարներ:
Մ. ալ-Ջլեյլատիի խոսքերով, կառավարությունը չի մտահոգվում պատժամիջոցների համար, քանի որ դրանք ոչ մի ազդեցություն չեն գործում սիրիական տնտեսության վրա: