07/09/2011 10:01
Վ. Մինասյան. «Հավատում էի, որ կհաղթենք, բայց ոչ այսպիսի հաշվով»
Սլովակների նկատմամբ տոնած խոշոր հաշվով հաղթանակից հետո Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը նշել է, որ հպարտանում է այս թիմով, քանի որ նրանք Ժիլինայում ֆանտաստիկ խաղ են ցուցադրել` հասնելով տպավորիչ արդյունքի:
«Ինչպես արդեն նշել եմ, մենք ուսումնասիրել էինք Սլովակիայի հավաքականի խաղը և ամենայն լրջությամբ էինք պատրաստվել այս հանդիպմանը,- ավելացրել է նա:- Հավատում էի, որ կարող ենք հաղթել, բայց այսպիսի հաշիվ չէի սպասում»:
Այս հաղթանակում փոքր չէ նաև հենց իր` Վարդան Մինասյանի լուման: Սովորաբար ընդունված է ասել, որ երկրորդ խաղակեսը գլխավոր մարզիչների խաղակեսն է: Եվ այդ խաղակեսում հայ ֆուտբոլիստները 4 անպատասխան գնդակ ուղարկեցին Սլովակիայի ուժեղ հավաքականի դարպասը: Այսքանով ամեն ինչ հստակ ասված է…