08/09/2011 10:08
Պարզվել է Յարոսլավլի ավիավթարի զոհերից 14–ի ինքնությունը
Յարոսլավլում Як-42 ինքնաթիռի կործանման վայրում հայտնաբերվել է 43 զոհվածներից 42-ի դին, որոնցից 14–ի ինքնությունն արդեն պարզվել է։ Այս մասին տեղեկացնում է «Ինտերֆաքս» գործակալությունը, հղում անելով տեղի արտակարգ իրավիճակների նախարարության մամլո ծառայության հաղորդագրությանը:
Տեղեկատվության համաձայն, ընդհանուր առմամբ, ինքնաթիռում գտնվել է 45 մարդ` այդ թվում 37 ուղևոր և անձնակազմի 8 անդամ:
Կենդանի են մնացել Ռուսաստանի հոկեյի հավաքականի հարձակվող Ալեքսանդր Գալիմովն ու բորտուղեկցորդ Ալեքսանդր Սիզովը, ովքեր ծանր վիճակում գտնվում են վերակենդանացման բաժանմունքում։
Հիշեցնենք, Յարոսլավլում տեղի ունեցած ավիավթարում զոհվել են «Լոկոմոտիվ» հոկեյի թիմի գրեթե ողջ անձնակազմը: