08/09/2011 11:13
Ժյուպե. Սիրիայում ռազմական գործողություններ չեն լինի
«Ինտերֆաքս» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ալեն Ժյուպեն ասել է, որ այս պահի դրությամբ «Սիրիայում ռազմական գործողության հնարավորությունը չի քննարկվում, դրա համար չկա միջազգային մանդատ»:
Նա ավելացրել է նաև, որ իրավիճակը Սիրիայում տարբերվում է Լիբիայում տիրող իրավիճակից:
Ժյուպեն նաև ընդգծել է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամները կփորձեն ճնշում գործադրել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վրա:
«Ամերիկյան, բրիտանական ու գերմանական դաշնակիցների հետ միասին Ֆրանսիան առաջարկեց հրաժարական տալ նախագահ Բաշար ալ-Ասադին, ով իր ռեժիմի վայրագ գործողություններով դուրս է եկել երկրի բնակչության դեմ: Ահա թե ինչու Ֆրանսիան գլխավորում է միջազգային շարժումը, որը ցանկանում է քաղաքական և ֆինանսական ճնշում գործադրել Սիրիայի ղեկավարության վրա», - հավելել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարը: