08/09/2011 17:41
Վաղուց ժամանակն է ԼՂ-ն Արցախ կոչել
Գոյության ունի երկու հայկական պետություն՝ Հայաստանի Հարապետությունը ՝ 30 հազար քառ կմ տարածքով և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը՝ 12 հազար քառ կմ տարածքով: ԼՂՀ տարածքի փոխարեն շատ հաճախ ԶԼՄ-ներով ներկայացնելով ԼՂԻՄ-ի տարածքը` խախտում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանադրությունը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց քարտեզագիր Գրիգոր Բեգլարյանը և հավելեց, որ ԼՂՀ տարածքներն ամրագրված են ԼՂՀ սահմանադրությամբ:
Ըստ նրա` ներկայացնելով ԼՂԻՄ-ի տարածքը` ոչ միայն աղավաղում են իրականությունը, այլև խախտում իրավական ակտը:
Քարտեզագիրը հիշեցրեց, որ Պետական կադաստրի կոմիտեին կից գեոդեզիական-քարտեզագրական կենտրոնը 2000 թվականին հրատարակել է ազգային ատլաս, որտեղ նշված է ԼՂՀ-ի տարածքը` 12 հազար քառ կմ և Հանարապետության 7 վարչատարածքային շրջանները:
Գրիգոր Բեգլարյանն ընդգծեց նաև, որ վաղուց ժամանակն է Լեռնային Ղարաբաղը փոխարինել Արցախ անվանումով: