08/09/2011 15:16
Հ. Կարապետյան. Իշխանափոխությունն անձերի խնդիր չէ
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով վերջին շրջանում բանակում տեղի ունեցող միջադեպերին, ինչպես նաև առհասարակ համակարգային փոփոխություններին, ԱԺ պաշտպանության, ներքին գործերի և ազգային անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանը կոչ արեց չքաղաքականացնել բանակի խնդիրները` նշելով, որ ինքը հավատում է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին:
Նա հայտարարեց նաև, որ վերջերս ՀՅԴ-ն ընդհանուր ժողով է գումարել, որտեղ ամրագրվել է` պետք է ձգտել իրականացնել համակարգային և բովանդակային իշխանափոխոխություն:
«Ի՞նչ է սա նշանակում: Սա չի նշանակում, թե Սերժ Սարգսյանը պետք է դուրս գա, և նրա փոխարեն լինի ենթադրենք Պողոս Պետրոսյանը: Իշխանափոխությունը մեզ համար անձերի խնդիր չէ: Մեզ համար իշխանափոխությունը պետք է համակարգային բնույթ ունենա, որովհետև կարծում ենք, որ տվյալ համակարգում էֆեկտիվ չեն գործում իշխանական օղակները` թե' նախագահի, թե' կառավարության լիազորությունների իմաստով»,-ամփոփեց խոսքը Հ. Կարապետյանը: