08/09/2011 14:45
Ադրբեջանի ղեկավարությունը, էլիտան վախենում են պատերազմից
«Ադրբեջանի ղեկավարությունը, էլիտան, հասարակությունը և գեներալիտետը շատ են վախենում պատերազմից, նրանք կարող են գնալ պատերազմի միայն մի դեպքում, եթե ստանան Թուրքիայի թույլտվությունը»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետ Իգոր Մուրադյանը:
Նա նշեց, որ վերջին շրջանում իրավիճակը կտրուկ փոխվել և մեզ համար ավելի բարենպաստ է դարձել:
«Թուրքիան հասկացել է, որ առանց ԱՄՆ-ի հետ համագործակցելու նա չի կարողանա առաջ տանել իր քաղաքականությունը, ոչ մի քաղաքականություն` ոչ նեոսմանիզմի, ո’չ մի այլ քաղաքականություն»,-ընդգծեց Ի. Մուրադյանը:
Քաղաքագետի կարծիքով, թուրքերն այս պահի դրությամբ համաձայնության են եկել ԱՄՆ-ի հետ, իսկ մեզ համար ավելի ձեռնտու է, երբ Թուրքիան գտնվում է ԱՄՆ-ի վերահսկողության տակ:
Նրա խոսքերով, Ադրբեջանը հասկացել է, որ մոտ ապագայում Թուրքիայի կողմից ոչ մի նշան չի լինելու, որպեսզի Ադրբեջանը սկսի պատերազմ:
Ի. Մուրադյանը պարզաբանեց, որ մեր ղեկավարությունը հավանաբար հասկացել է դա և որոշել ընդունել նոր դիրքորոշում ղարաբաղյան հարցում` կա’մ դուրս գալ բանակցություններից, կա’մ փոխել բանակցությունների ձևաչափը, դրանց իմաստները:
Նա ասաց, որ խոսքը կարող է գնալ, ոչ թե խնդրի կարգավորման, այլ խաղաղության հասնելու մասին, իսկ եթե Ադրբեջանը դա չի հասկանում, դա նրանց խնդիրն է: