08/09/2011 10:51
Իտալիայի սենատը հաստատել է բյուջեի 54 մլրդ եվրոյով կրճատումը
Իտալիայի Սենատը հավանության է արժանացրել կառավարական քայլերի փաթեթը` ուղղված խիստ տնտեսմանը, որը պետք է նպաստի պետական բյուջեի դեֆիցիտի կրճատմանը:
Իտալիայի կառավարությունը հույսով է, որ 3 տարվա ընթացքում կհաջողվի նվազեցնել պետական պարտքը 54 մլրդ եվրոյով:
Չնայած փողոցային զանգվածային ցույցերի 165 սենատորներ կողմ են քվեարկել օրիանագծին, 141`դեմ, իսկ 3-ը ձեռնպահ:
Փորձագետները նշում են, որ եթե օրինագիծը չընդունվեր մեծամասնության կողմից, ապա վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին ստիպված պետք է հրաժարական տար:
Նշենք, որ այժմ քվեարկություն է սպասվում Իտալիայի խորհրդարանի ստորին պալատում, որտեղ Բեռլուսկոնիի կողմնակիցները նույնպես մեծամասնություն են կազմում: