08/09/2011 11:06
Քադաֆին խոստացել է հաղթել ՆԱՏՕ-ին
Քադաֆին զանգել է Սիրիայի հեռուսատետեսություն և հայտարարել, որ ինքը դեռևս գտնվում է Լիբիայում, և մեկ անգամ ևս խոստացել է, որ կհաղթի ՆԱՏՕ-ին։
«Լիբիայի երիտասարդությունը Տրիպոլիում պատրաստ է ակտիվացնել դիմադրությունն ապստամբների դեմ և վերջ դնել վարձկաններին։ Մենք պարտության կմատնենք ՆԱՏՕ-ին»,- ասել է նա։
Քադաֆին հատուկ ընդգծել է, որ ինքը հեռուստատեսություն է զանգահարում Լիբիայից։ Բացի այդ նա անդրադարձել է նաև Նիգերի և Լիբիայի միջև ավտոմոբիլային շարասյուների շրջանառության խնդրին։ Ապստամբների կարծիքով, այդ կերպ Քադաֆին ուզում է երկրից դուրս հանել ոսկին ու փողերը։
«Շարասյուններն ուղևորվում են Նիգեր և վերադառնում են այնտեղից Լիբիա, և մարդիկ Լիբիայում և արտասահմանում ասում են, որ Քադաֆին գտնում է Լիբիայում։ Բայց չէ՞որ այդ ավտոշարասյունները միշտ էլ եղել են»,- նման մշուշոտ մի հայտարարություն է արել Քադաֆին։