08/09/2011 17:52
Սոնյա Գանդին բուժումից հետո վերադարձել է հայրենիք
Հնդկաստանի իշխող կուսակցության առաջնորդ Սոնյա Գանդին հայրենիք է վերադարձել ԱՄՆ-ից, որտեղ բուժում էր անցնում:
Ս. Գանդին օգոստոսի սկզբին վիրահատության էր ենթարկվել ամերիկյան կլինիկաներից մեկում:
Նշենք, որ իշխող կուսակցությունը մինչև հիմա չի ցանկանում բացահայտել, թե ինչի համար էր 64-ամյա Ս. Գանդին վիրահատության ենթարկվել:
Հիշեցնենք, որ Ս. Գանդին սպանված վարչապետ Ռաջիվ Գանդիի այրին է, ով գլխավորում է կուսակցությունը սկսած 1998 թ.-ից, և համարվում է Հնդկաստանի հեղինակավոր քաղաքական և հասարակական գործիչներից մեկը: Այս մասին հաղորդում է gazeta.ru կայքը: