10/09/2011 10:44
ՄԻ ԹԵԹԵՎ ՄԱՄՈՒԼ. Կոռուպցիայի նոր մեխանիզմ
«Ժողովուրդը» գրում է, թե Ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանի ձերբակալությունից հետո կոռուպցիայի նոր մեխանիզմ է հայտնաբերվել, որով տարիներ շարունակ գործել է Օհանյանը:
«Պարզվում է` Ճանապարհային ոստիկանությունում կիրառվել է երկու տեսակի ակտ, որից մեկը տպագրվել է կեղծ ճանապարհով, մյուսը` օրինական: Ոստիկաններն օրվա ընթացքում վարորդների մի մասի տուգանքը գրել են կեղծ ակտերում, որից գոյացած գումարները հասել են ոչ թե պետական բյուջե, այլ ՃՈ աշխատակիցների գրպանը` մասնաբաժին առանձնացնելով «շեֆի» համար»,-գրում է թերթը: