10/09/2011 10:22
Կահիրեում արտակարգ դրություն է հայտարարված
Եգիպտոսի ներքին գործերի նախարարությունն անցած գիշեր երկրում արտակարգ դրություն է հայտարարել։ Պատճատը Կահիրեում հազարավոր ցուցարարների կողմից Իսրայելի դեսպանատան վրա կատարած հարձակումն է. Նրանք քանդել են դեսպանատունը շրջափակող բետոնե պատն, այրել Իսրայելի դրոշը։
Ոստիկանությունն այժմ ծառայությունն իրականացնում է ուժեղացված ռեժիմով։ Կահիրեում տեղի ունեցած դեպքերի կապակցությամբ Եգիպտոսի վարչապետը կառավարության արտակարգ նիստ է հրավիրել։
Եգիպտոսում Իսրայելի դեսպանը և նրա ընտանիքը Իսրայելի ռազմական ուժերին պատկանող ինքնաթիռով դուրս է բերվել Եգիպտոսի տարածքից։ Տեղեկացնում է Associated Press –ը։
Հայտնվում է, որ ոստիկանության գործողությունների արդյունքում կան հարյուրավոր վիրավորներ։