12/09/2011 10:13
Եգիպտոսում փակվել է Al Jazeera հեռուստաալիքի գրասենյակը
Եգիպտոսի հատուկ ծառայություններն անցած գիշեր խուզարկել են Եգիպտոսում արաբական Al Jazeera հեռուստաալիքի գրասենյակը և բռնագրավել այնտեղ եղած գույքի մի մասը՝ հիմնականում ուղիղ եթերի հեռարձակման համար անհրաժեշտ տեխնիկան։
Հեռուստաստուդիան, որի տարածքից հեռարձակվում էին հաղորդումները, փակվել է։
«Ներքին գործերի նախարարության աշխատակիցները մտան մեր հեռուստաընկերության գրասենյակ և սկսեցին խոսել այն մասին, որ մեր հեռուստաալիքը փակվում է»,- լրագրողներին տեղեկացրել է գրասենյակի ղեկավար Ահմեդ Զայինը։ Նրա խոսքերով` հեռուստաընկերության մի քանի աշխատակիցներ, ովքեր պատասխանատու են եթերի համար, ձերբակալված են։