12/09/2011 11:00
Բենգազիի ապստամբները դուրս են եկել ցույցերի
Լիբիայի ընդդիմադիրների կենտրոնական Բենգազի քաղաքում հարյուրավոր ցուցարարներ են դուրս եկել փողոցներ` Անցումային Ազգային խորհրդի նոր կառավարության արմատական վերակազմավորման կոչով: Այս մասին հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը:
Բենգազիի բնակիչները երթով դուրս են եկել քաղաք` քննադատելով նոր կառավարության «դուրսպրծուկներին»: Ցուցարարներից մեկը հայտարարել է, որ գործադիր գրասենյակի որոշ անդամներ գողեր են, որոնց պետք է դատել:
Բացի այդ, քաղաքական խմբավորումները իշխանություններին հուշագիր են ներկայացրել: 56 կազմակերպությունների կողմից ստորագրված հուշագիրն արտացոլում է Մուամար Քադաֆիին տապալելուց հետո քաղաքական ռեժիմը և քննադատում Անցումային Ազգային խորհրդի գործունեությունը:
Ինչպես նշված է հուշագրում` «Անցումային Ազգային խորհրդի Սահմանադրության նախագիծը չի արտահայտում ազատ մարդկանց ցանկությունները»: