12/09/2011 10:40
Իրանում Բուշերի ատոմակայանն է գործարկվում
Իրանում այսօր տեղի կունենա երկրի հարավում՝ Բուշերում, կառուցված ատոմային էլեկտրակայանի գործարկման հանդիսավոր արարողությունը։
Ատոմակայանի շինարարությանը մասնակցել է նաև Ռուսաստանը ներկայացնող «Ռոսատոմ» ընկերությունը։ Ուստի, հանդիսավոր բացմանը ներկա կլինեն նաև այդ ընկերության ղեկավար Սերգեյ Կիրիենկոն և Ռուսաստանի էներգետիկայի նախարար Սերգեյ Շմատկոն։
Միջուկային թափոնները ևս «բաժին են հասել» Ռուսաստանին, ինչը նշանակում է, որ Իրանը ուրանի հետագա հարստացման հնարավորություն չի ունենա։ Այդ է պատճառը, որ Արևմուտքն առանձնապես անհանգստացած չէ Բուշերի ատոմակայնի գործարկմամբ։