12/09/2011 13:08
Բացվել է Բայկալյան տնտեսական համաժողովը
ՌԴ-ի Իրկուտսկ քաղաքում բացվել է 7-րդ Բայկալյան տնտեսական համաժողովը, որին մասնակցում են 28 պետությունների և ՌԴ 15 մարզերի պատվիրակություններ:
Համաժողովին ելույթ է ունեցել ՌԴ տարածքային զարգացման նախարար Վիկտոր Բասարգինը, ով նշել է, որ Սիբիրի և Հեռավոր Արևելքի զարգացումը ՌԴ-ի առաջնահերթություններից է:
Նրա խոսքերով` համաձայն Հեռավոր Արևելքի և Բայկալյան տարածաշրջանի զարգացման ռազմավարության, կառավարությունը նպատակ ունի հատուկ ուշադրություն դարձնել ենթակառուցվածքների զարգացմանը` հաշվի առնելով դրանց տնտեսական և սոցիալական ազդեցությունը:
Վ. Բասարգինը նշել է, որ ՌԴ-ի արևելքում ստեղծվելու են վերամշակման արդադրության նավթագազային ձեռնարկություններ:
Նրա հավաստմամբ` այդ ծրագրերի իրականացման վրա ծախսվելու է 36 միլիարդ ռուբլի, իսկ հաջորդ տարի տրամադրվելու է ավելի քան 50 միլիարդ ռուբլի: Այս մասին հաղորդում է rg.ru կայքը: