12/09/2011 11:10
Սեպտեմբերի 15-ին կնշվի Հրանտ Դինքի 57-ամյակը
««1.500.000+1» Հայրենիք-Սփյուռք Մշակութային Կամուրջ» ՀԿ-ն սեպտեմբերի 15-ին Ա. Բաբաջանյանի անվան դահլիճում կազմակերպում է Հրանտ Դինքի 57-ամյակին նվիրված միջոցառում։ Այս մասին հայտնում են ՀԿ-ից:
Ծրագրի համերգային մասում ելույթ կունենան աշուղներ, երաժիշտներ և պարային համույթներ: Ներկայացվելիք ստեղծագործությունների մի մասը հատուկ գրվել է հենց այդ օրվա համար։
Հայոց ցեղասպանության 95-100-ամյա հոբելյանական «Ավետիս Ահարոնյան» առաջին աստիճանի ոսկե շքանշանով կպարգևատրվեն երգիչ-երգահան, դերասան Շառլ Ազնավուրը, ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը և այլք։