12/09/2011 10:43
Լիբիայում նոր կառավարությունը կձևավորվի 10 օրվա ընթացքում
Լիբիայի նոր կառավարությունը կձևավորվի 7-10 օրվա ընթացքում: Այդ մասին հայտարարել է Լիբիայի Ազգային անցումային խորհրդի ներկայացուցիչներից մեկը:
Ըստ Ազգային անցումային խորհրդի` նոր կառավարության մեջ են մտնելու երկրի բոլոր տարածաշրջանների ներկայացուցիչները:
Նշենք, որ այժմ Մուամմար Քադդաֆիին հավատարիմ ուժերը իրենց վերահսկողության տակ են պահում 3 քաղաք` մասամբ Բանի-Վալիդը, Սաբխան և Սիրտը`Մ. Քադդաֆիի հայրենի քաղաքը:
Հաղորդվում է, որ Լիբիան սեպտեմբերի 10-ից սկսել է նավթի արդյունահանումը, սակայն չի նշվում, թե ինչ ծավալներով: Այս մասին հաղորդում է rbc.ru կայքը: